News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Մենք ասել ենք, որ մենք ունենք թեկնածու եւ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին:

«Մենք պետք է փորձենք հանսել կոնսեսուսի: Այնպես չի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն ընդմիշտ վերապահված է Հայաստանին: Մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար գլխավոր խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնն ու կարգավիճակը չէ: Մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է եւ փոխադարձ պարտավորությունների ճշգրտումը, հստակեցումը եւ այս հարցի շուրջը կոնսենսուսի հասնելը: Եղել են ժամանակներ, որ ՀԱՊԿ-ում այդ ռոտացիոն սկզբունքը չի գործել, նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: Դա չի հարցը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ գոհ է ՀԱՊԿ-ում տեղի ունեցած եւ տեղի ունենալիք քննարկումներից: «Շատ բաց ու անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը երբեք ՀԱՊԿ-ում տեղի չի ունեցել: Մենք պետք է մեր անվտանգային միջավայրը հասկանալով պետք է եւ մենք եւ մյուսները ՀԱՊԿ-ին լուրջ վերաբերվենք, թե լուրջ չվերաբերվենք»:

Րաիցն, թե Բելառուսի կողմից իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու դեպքում Հայաստանը կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը, Փաշինյանը պատասխանեց․ «Վետոյի իրավունք օգտագործելը… Գիտե՞ք ինչ՝ կոնսենսուսը ավելի կարեւոր է ՀԱՊԿ բովանդակության, քան գլխավոր քարտուղարի հարցով։ Մենք միշտ էլ կառուցողական ենք եղել եւ կլինենք կառուցողական՝ հույս ունենալով, որ նույնպիսի կառուցողական… Մենք ուրիշներից ավելին չենք ուզում, քան ինքներս պատրաստ ենք անել»:

Ինչ վերաբերում է նրան, թե հայկական կողմը պատրաստվո՞ւմ է ընդունել Բելառուսի թեկնածուին Երեւանում, Փաշինյանը նշեց. «Քանի դեռ քննարկումները շարունակվում են, նպատակահարմար չենք գտել: Մենք ոչ թե մերժել ենք, այլ ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չեն․ քննարկումները կշարունակվեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ