News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը եւ նրա բուլղարացի պաշտոնակից Բոյկո Բորիսովը Եվրամիությանը կոչ են արել հստակեցնել ներգաղթյալների հանդեպ քաղաքականությունը եւ նրանց ապաստան տրամադրելու կանոնները՝ հույս ունենալով, որ 2019-ին ԵՄ-ը նախագահելու է Ռումինիան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռումինիան 2019թ. հունվարին առաջին անգամ նախագահելու է ԵՄ-ում՝ փոխարինելով Ավստրիային։ Շաբաթ օրը Սերբիայի մայրաքաղաքում կայացել է Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի քառակողմ հանդիպումը։ Միգրացիոն ճգնաժամը դարձել է նրանց խոսակցության կարեւորագույն թեմաներից մեկը։

«Մենք խոսեցինք Եվրամիությունում ապաստան տրամադրելու համակարգի մասին։ Ցավոք, ԵՄ-ում Ավստրիայի նախագահությունն այս հարցը ոչ մի քայլ առաջ չմղեց։ Ռումինիայի նախագահության օրոք մենք ճանապարհ կհարթենք հարցի լուծման համար, որովհետեւ էլ չենք կարող բախվել այնպիսի սկզբունքների, ինչպիսին է համերաշխությունը, ըստ որի՝ առաջին երկիրը, որն ընդունում է մարդկանց, իր վրա է կրում ամբողջ բեռնվածությունը»,- ասել է Հունաստանի վարչապետ Ցիպրասը մամուլի ամփոփիչ ասուլիսում։

«Մենք պետք է հավատարիմ մնանք համերաշխության սկզբունքին, բայց եւ նրանց, ովքեր ապաստան են խնդրում, բաժանենք միմյանց միջեւ»,- նշել է Հունաստանի կառավարության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ