News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանում անցկացվել է կոնֆերանս «Վրաստանի հին փորձը եւ ապագա հեռանկարները» թեմայով, հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

«Վրաստանը եւ Իրանը իրենց ուժերը կմիավորեն էներգետիկայի, տարանցման եւ գյուղատնտեսության ոլորտներում, որոնք թե՜ Իրանի եւ թե՜ Վրաստանի համար ամենակարեւոր ոլորտներն են հանդիսանում: Ողջունելի է, որ երկու պետություններն արդեն եկել են փոխհամաձայնության»,-հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Մաջիդ Սամաձեդե Սաբերմանը:

Նա ընդգծել է նաեւ, որ Վրաստանը արդեն հասել է բազմաթիվ վերելքների, դրանց թվում նշելով երկու երկրների միջեւ հաստատված ոչ վիզային ռեժիմը:

Իրանի FARS գործակալության փոխանցմամբ, անցյալ տարվա նոյեմբերին, երբ Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքինը Թբիլիսիում հանդիպել էր Միխայիլ Սահակաշվիլիի հետ, վերջինս խոսել էր Վրաստանի համար Իրանի կարեւորության, ինչպես նաեւ երկու պետությունների հարաբերությունների խորացման վերաբերյալ: Սահակաշվիլին ընդգծել էր, որ Վրաստանի համար Իրանը սովորական պետություն չէ, եւ  Վրաստանը հուսով է, որ Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանային եւ գլոբալ զարգացման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ