News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան արգելել է շան եւ կատվի ձագերի վաճառքը երրորդ կողմին, որպեսզի կենդանիներին պաշտպանի շահագործումից՝ հայտնում է AP-ն։

Բրիտանական իշխանությունները հայտնում են, որ նոր օրենքը կօգնի լուծել «շան ձագերի ֆերմաների» հետ կապված խնդիրը եւ խոչընդոտել անպատասխանատու վաճառողների գործունեությունը, որոնք չեն անհանգստանում կենդանիների բարեկեցիկ կյանքի համար։

Նոր կանոնների համաձայն՝ մարդիկ, որոնք ցանկանում են շան կամ կատվի ձագ վերցնել, անմիջապես պետք է գործ ունենան բուծողների կամ տեղափոխման կենտրոնի, ոչ թե կենդանիների խանութների եւ կոմերցիոն մատակարարների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ