News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Արդար չէ մեկ որոշումով Սփյուռքի նախարարությունը ոչնչացնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25–ին Սփյուռքի նախարարության մոտ հայտարարեց նախարարության լուծարման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Հրազդան Թոքմաջյանը։

«Ոչնչացնելը միշտ հեշտ է, ոչնչացնում ենք, հետո պարզում է, որ ճիշտ չենք արել»,–լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ Թոքմաջյանի՝ նախարարությունը չի կարելի լուծարել այն պարզ պատճառով, որ հայ ժողովրդի մեծամասնությունն արտասահմանում է ապրում և սփյուռքի շատ հաստատություններ կապը հայրենիքի հետ պահում են նախարարության միջոցով։

Ակցիայի մասնակիցներից իրաքահայ Վարանդ Պետրոսյանի խոսքով էլ՝ Հայաստանը աշխարհի բոլոր երկրների հետ չէ, որ ունի դիվանդագիտական կապեր, հաստատություններ, իսկ Սփյուռքւի նախարարությունն աշխարհի տարբեր հայկական կազմակերպությունների հետ կապեր ունի հաստատած, որոնք նպաստում են հայրենիքի հետ մշտական կապին։

Պոտրոսյանը միաժամանակ ընթերցեց Իրաքի հայ համայնքի ազգային կենտրոնական վարչության նամակն՝ ուղղված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Նամակում իրաքահայերը մտահոգություն էին հայտնում նախարարության լուծարման որոշման կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը նախարարություն խոհեմ որոշում կկայացնի։

«Սփյուռքի նախարարությունը մյուս բոլոր նախարարություններից տարբեր է, այս նախարարությունը միայն Հայաստնաին չի պատկանում, նաև սփյուռքինն է»,–ասաց նա։

Նշենք, որ  այսօր առավոտից Հայաստանում հաստատված սիրիահայերը, իրաքահայերը և հայրենադարձները բողոքի ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության շենքի դիմաց։ Նրանք երթով շարժվեցին կառավարություն, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակ հանձնեցին կառավարության ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ