News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Beeline-ն ամփոփեց «Հաճախորդի օր» եւ «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը շփվում է անմիջապես հաճախորդների հետ․ ստանում է առաջարկներ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ եւ օգնում լուծել բաժանորդներին հուզող հարցերը՝ հեռախոսով ու  վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում։

«Հաճախորդի օր» ծրագիրը մեկնարկել է 2018 թ-ի մարտին։ Այս ընթացքում ընկերության ղեկավար կազմն իրականացրել է ավելի քան 500 զանգ հաճախորդներին՝  օգնելով լուծել զանազան հարցեր։

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ընկերությունը հաճախորդներից ստացվել եւ մշակվել է ավելի քան 60 000 տարբեր տեսակի դիմում։

«Հաճախորդի օրը» Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Ընկերության ղեկավար կազմն այդ օրերին աշխատում է հաճախորդների հետ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում՝ ներկայացնում գործող ծառայությունները եւ ստանում հետադարձ կապ բաժանորդներին հուզող հարցերի վերաբերյալ։ Այս տարվա ընթացքում, յուրաքանչյուր եռամսյակ ընկերության տարբեր ստորաբաժանումների ավելի քան 70 աշխատակիցներ մասնակցել են ծրագրին։

«Beeline-ի քաղաքականության կարեւոր մասն է՝ օգնել հաճախորդներին եւ արագ արձագանքել նրանց առաջարկներին եւ բողոքներին։ Մենք ձգտում ենք հնարավորինս մոտ լինել մեր բաժանորդներին, իսկ այս երկու ծրագրերը շատ լավ գործիք են մեր նպատակին հասնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր բաժանորդներին, ովքեր մեզ հետ կիսում են իրենց առաջարկները եւ օգնում մեզ ավելի լավ դառնալ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Միջազգային Որակի օրը Beeline-ի 12 բաժանորդ, ովքեր առավել ակտիվ են գնահատել մեր ընկերության ծառայությունները, հետադարձ կապ են թողել եւ օգնել են բարելավել ծառայությունների որակը, հրավիրվել են Beeline-ի գլխավոր գրասենյակ։ Հյուրերի համար կազմակերպվել էր նաեւ շրջայց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ