News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չարամիտների խումբը սուրբծննդյան գիշերը թալանել է Փարիզում ամենահին հրուշակեղենի խանութը, հաղորդում է РИА Новости-ն`  վկայակոչելով France Bleu ռադիոկայանին:

A la Mere de Famille քաղցրավենիքների խանութը հիմնադրվել է 1761 թվականին: Այն գտնվում է Փարիզի XVII թաղամասում՝ Faubourg-Montmartre փողոցի վրա: Այստեղ, դեկտեմբերի 25-ին, ժամը առավոտյան 4-ի մոտ ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու, որոնց վարքագիծը կասկածելի է թվացել նրանց:

Տարածքը ստուգելիս հայտնաբերվել է ձերբակալվածների ավտոմեքենան, որոնց համարանիշերը կնքված են եղել սեւ ժապավենով: Ավտոմեքենայում թաքցված է եղել գողացված մի քանի կիլոգրամ շոկոլադը եւ հաստատության դրամարկղի պարունակությունը:

Որքան գումար է գողացվել խանութից, չի հաղորդվում: France Bleu-ի խոսքերով, խոսքը կարող է մի պատկառելի գումարի մասին լինել՝ հաշվի առնելով նախածննդյան օրերին քաղցրեղենի բուռն վաճառքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան
Ոստիկաններն ու պարեկները «Օպել» մակնիշի ավտոմեքենայում և ավտոմեքենայի…
Կիրանցում սողանք է տեղի ունեցել (վիդեո)
Տեսանյություն երեւում է, թե ինչպես է հողաշերտը փլվում ու սահում ցած...
Բրազիլիայի հարավում հեղեղումների հետեւանքով մահացածների թիվը մոտեցել է 80-ին
Բրազիլիայում հեղեղումներից մահացածների թիվը հասել է 78-ի...
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային...
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ…
54-ամյա Ռոլանդը հետախուզման մեջ էր 22 տարի. Նրան որոնում էին Բիշքեկի իրավապահները, բայց գտել են Երեւանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ