News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան եւ Երեւանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի եւ այլ ինտեգրացիոն միությունների գծով:

«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում (տնտեսություն), այլեւ այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաեւ անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության մասին», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաշինյանին Կրեմլում ողջունելով՝ Պուտինը նշել է, որ դա վարչապետի պաշտոնակատարի առաջին այցն է ՌԴ՝ հանրապետության ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո:

«Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել, հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր թիմի առջեւ` հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի բարօրության», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Նա ընդգծել է, որ Մոսկվային եւ Երեւանին միավորում են իսկական միութենական հարաբերությունները, որոնք լի են մեծ բովանդակությամբ, ինչի մասին են վկայում երկու երկրների տնտեսական համագործակցության ցուցանիշները։


Իր հերթին Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրականորեն է տրամադրված ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հարցում։ Նա Պուտինին  հրավիրել է 2019թ․ պաշտոնական այցով գալ Հայաստան։ «Մենք նույնպես Ձեզ հաջորդ տարի պաշտոնական այցով սպասում ենք Հայաստանում, եւ դա նույնպես մեզ համար շատ հաճելի կլինի»,- Պուտինի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում. Օվերչուկ
Մեկնաբանելով Հայաստանի՝ հարաբերությունները խզելու վերաբերյալ...
Ամենաշատ