News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում նշել է, որ Մեքսիկայի սահմանին պատի կառուցմանն աջակցելու Դեմոկրատական կուսակցության անդամների ցանկություն չունենալը վկայում է նրանց քաղաքական ծրագրի բացակայության մասին, փոխանցում է Gazeta-ն:

Նա հերթական անգամ շեշտել է, որ պատի կառուցման օգտին են հանդես գալիս սահմանապահ ծառայության աշխատակիցները:

Թրամփի կարծիքով՝ դեմոկրատները պատի կառուցման իր ծրագրերի քննադատությունից բացի, այլ զբաղմունք չունեն: Նա կարծում է, որ նրանց քաղաքական արշավը իրեն քննադատելն է:

«Բաց հարավային սահման եւ մեծ թվով հանցագործներ, որ ԱՄՆ են անցնում այդ բթամտության պատճառով»,- եզրափակել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ