News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Beeline-ը շնորհավորում է բաժանորդների Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ տեղեկացնում է, որ ընկերությունն լուրջ քայլեր է ձեռնարկել կապի ծառայությունների անխափան աշխատանքը եւ հաճախորդների սպասարկումը բարձր մակարդակով ապահովելու համար։

Մասնավորապես, ընկերությունը մեծացրել է բջջային ցանցերի եւ միջազգային ինտերնետ ուղիների տարողունակությունը։ Բացի այդ, ուժեղացվել է բջջային ցանցի ծածկույթը Երեւանի կենտրոնում եւ այն հատվածներում, որտեղ ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի ունենում։

«Մենք արել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամանորյա տոների ընթացքում մեր բաժանորդները բաց չթողնեն ոչ մի զանգ՝ լինի դա հեռախոսով թե ինտերնետով։ Թող որ բոլոր բարեմաղթանքները հասնեն իրենց հասցեատերերին, իսկ ես Beeline-ի անունից շնորհավորում եմ բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Նոր տարվա ընթացքում ցանկանում եմ վառ եւ հավակնոտ գաղափարներ ու այդ ամենն  իրականացնելու համար անսպառ ոգեւորություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ հաճախորդների հարմարավետության համար Beeline-ը փոխել է նաեւ տոնական օրերին վաճառքի եւ սպասարկման գրասենյակների աշխատանքային ժամերը։ Գրասենյակների աշխատանքի գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Նշենք, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝  հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։ Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման  +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
Ամենաշատ