News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հյուրն է Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Մեր տանը։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Գումարային հարցերով ես չեմ զբաղվում, տանը այլ զբաղվողներ կան։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Բնապահպանության  նախարարությունը որպես համակարգ կառուցելու գործընթացի մեկնարկը։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Օրինակ, հասարակության հետ, կարծում եմ, բավարար կոմունիկացիոն ուղիներ չենք կարողացել գտնել եւ ընկալման խնդիր կա մեր կողմից իրականացվող գործերի նկատմամբ։

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Չեմ ուզում ամպագոռգոռ բառեր ասել, բայց ուղղակի ցանկությունս է, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիները իրենց հարմարավետ, ազատ ու անկախ եւ ուղղակի լավ զգան:

Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Չգիտեմ, երբեւիցե չեմ մտածել։ 

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

«Ինչո՞ւ են հարուստ երկրներն ավելի հարստանում, իսկ աղքատ երկրները՝ մնում աղքատ»։ Շատ լավ գիրք է, որը պետական կառավարման գործիչներին, ընդհանրապես, խորհուրդ կտամ կարդալ։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Ֆիլմ չեմ դիտում։ Կինոման չեմ։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Բեթ Հարթին եմ սիրում, իր երգերն եմ սիրում, երգ չեմ կարող ասել։

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Բնապահպանության ոլորտում լավ համակարգ ստեղծելով։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ոչ այդքան։

Չեմ մտաբերում այս պահին։

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

«Խոսրովի անտառ» արգելոց։

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Բավական շուտ։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Կոնյակ եմ սիրում։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Չեմ կարող ասել, որովհետեւ այդ դերում դեռեւս չեմ հայտնվել եւ հույս ունեմ՝ երբեւիցե չեմ հայտնվի։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Չեմ հիշի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ