News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը կոչ է արել խստացնել միգրացիոն օրենսդրությունը երկրում:

Այդ պահանջը դարձավ պատասխանը միգրանտների մասնակցությամբ մեկ այլ միջադեպի:

Դեկտեմբերի 29-ին, բավարական Ամբերգ քաղաքի կայարանից ոչ հեռու, 17-19 տարեկան չորս միգրանտներ, ալկոհոլի ազդեցության ներքո, հարձակվել եւ մարմնական թեթեւ վնասվածքներ են պատճառել տասներկու անցորդների, հայտնում է MIGnews-ը՝ վկայակոչելով Bild-ին:

Հանցագործները ձերբակալման ժամանակ դիմադրել են ոստիկանությանը: Այժմ նրանք բոլորը գտնվում են կալանքի տակ: Լրատվամիջոցների հաղորդումամբ, ձերբակալվածները Սիրիայի, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիներ են: Բոլոր չորսն էլ ապաստան փնտրողներ են:

Զեեհոֆերը խոստացել է իր առաջարկները ներկայացնել իշխող կոալիցիայի քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ