News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այն բանին, որ դաշնային մի շարք հաստատությունների աշխատանքի՝ բյուջետային ճգնաժամով պայմանավորված մասնակի դադարեցումը («շաթդաուն») կարող է «շատ երկար» տեւել, տեղեկացնում է «Գերմանական ալիքը»։

Դեմոկրատ սենատոր Չաք Շումերի խոսքերով՝ պետության ղեկավարը Սպիտակ տանը դեմոկրատների առաջնորդների հետ հունվարի 4-ին կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ նման իրավիճակը կարող է պահպանվել «ամիսներ կամ նույնիսկ տարիներ»։

Միեւնույն ժամանակ, Թրամփը «բյուջեի ճգնաժամի» լուծման շուրջ բանակցությունների հերթական ռաունդը «շատ արդյունավետ» է անվանել։ Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է հանդիպման «երբեմն բանավիճային» բնույթի մասին։ Կողմերը համաձայն են շարունակել բանակցությունները, ընդգծել է Փելոսին։ Սպիտակ տան եւ Կոնգրեսի ներկայացուցիչների նոր հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին, տեղեկացրել են նախագահի աշխատակազմից։

Նախօրեին Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դաշնային այն հաստատությունների ֆինանսավորման մասին օրինագծին, որոնք դադարեցրել էին աշխատանքը բյուջեի շուրջ Թրամփի եւ Կոնգրեսի վեճերի պատճառով։ Մասնավորապես, կոնգրեսականները կողմ են եղել մինչեւ 2019թ. փետրվարի 8-ը ֆինանսավորել ներքին անվտանգության նախարարության գործունեությունը։ Այդ ընթացքում Կոնգրեսը մտադիր է փոխզիջում գտնել անլեգալ միգրացիայից Միացյալ Նահանգների հարավային սահմանի պաշտպանության հարցի վերաբերյալ։ Այժմ հարկավոր է, որպեսզի օրինագծերն ստանան Սենատի հավանությունը, որի անդամների կեսից ավելին հանրապետականներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ