News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունվարի 6-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի հյուսիս-արևելքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նա շնորհակալություն է հայտնել անձնվեր և պատասխանատու  ծառայության համար՝ նշելով, որ հզոր և մարտունակ բանակն ապահովվում է սահմանների անդորրը և անհրաժեշտ պայմաններ ստեղծում հայ ժողովրդի առաջըթնացի և զարգացման համար։ Տիգրան Ավինյանը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն և տոկունություն։

Փոխվարչապետի պաշտոնակատարը շրջայց է կատարել զորամասում և ճաշել զինծառայողների հետ։ Նա այնուհետև այցելել է մարտական հենակետեր, շփվել դիրքապահ անձնակազմի հետ և ծանոթացել մարտական հերթապահության անցկացման պայմաններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ