News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Պետրոպավլովյան ամրոցում տոնակատարության ժամանակ հրանոթից կրակել է։

«Հրաշալի կեսօրյա կրակոց էր՝ ի պատիվ այսօրվա տոնի»,-կրակոցից հետո այսպես է շնորհավորել Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թիրախին կրակեցիք, Վլադիմիր Վլադիմիրի»,-ուրախությամբ նկատել են նախագահի կողքին հավաքված մարդիկ։

«Իհարկե, այստեղ չես վրիպի»,-պատասխանել է Պուտինը։

Կեսօրյա կրակոցի ավանդույթը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի, եւ կրակոցի հերթը շատ խստորեն պահպանվում է։ Սուրբծննդյան տոնին յաս տարի հրանոթից կրակելու իրավունք է ստացել ՌԴ պատվավոր շինարար Վլադիմիր Բենդետը, որն այսօր 85 տարեկան դարձավ։ Պուտինը շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ եւ գրիչ նվիրել։ Նախագահը նաեւ շփվել է Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի սաների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ