News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր եւ Բրեմենում աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության բաժանմունքի վարչության նախագահ Ֆրանկ Մագնիցը անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել։ Այս մասին հաղորդում են տեղական ոստիկանությունում, հաղորդում է DW–ն։

Վերջինիս տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին Theater am Goetheplatz թատրոնի շենքի մոտ՝ Բրեմենի պատմական կենտրոնից քիչ հեռու։

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պարզաբանել են, որ բոլոր երեքի դեմքերը դիմակներով են եղել։

Իրավապահ մարմիններում չեն բացառում, որ հարձակվողները քաղաքական դրդապատճառներով են գործել։

Հետաքննությունն իրականացնում են Բրեմենի պետկան ոստիկանական պահպանության ծառայության  եւ դատախազության ներկայացուցիչները։

Ֆրանկ Մագնիցը ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

Ոստիկանությունում պարզաբնանել են, որ դեպքի ականատեսներին են փնտրում։

Ավելի վաղ՝ հունվարի 3–ին, Դյոբելնեում՝ կուսակցության մուտքի մոտ պայթյուն էր որոտացել։ Հանցագործության հետաքննությամբ զբաղվում է Սաքսոնիայի քրեական գործերի գերատեսչության ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժինը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ