News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 55, ծեծի 23, անձնական ունեցվածքի գողության 21, խարդախության 14, անձի առևանգման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 6-ական, սպանության սպառնալիքի 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու խուլիգանության 2-ական, սպանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կողոպուտի, ազատությունից ապօրինի զրկելու, գույքի ոչնչացման սպառնալիքի, կաշառակերության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու, դատական ակտի դիտավորությամբ չկատարելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու ու տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 8-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական, սպանության, անձնական ունեցվածքի գողության ու ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 7 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 95 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 162-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ