News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արդեն հունվարի 3–ին Հայաստանի ԱԳՆ–ն արձագանքել էր Կարագանդայի  միջադեպին եւ հետեւաբար հարց չի առաջանում հայկական կողմից ուշացած արձագանքի կապակցությամբ։ Հունվարի 8–ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝  մեկնաբանելով Կարագանդա քաղաքում  ազգությամբ հայ մի քանի անձանց մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած դեպքը։

Սակայն, նրա կարծիքով, հայկական կողմը պետք է հայ բնակչության եւ սփյուռքի հետ համապատասխան աշխատանք տանի, ոչ թե չսպասի մինչեւ որ  ինչ–որ դեպք տեղի կունենա։

Միլիտոնյանը վստահ է, որ անհրաժեշտ է իրականացնել որոշակի քաղաքականություն, որն ուղղված է քաղաքացիների հետ ուսուցողական աշխատանքին, որպեսզի այս կամ այն երկիր մեկնող հայերը  իմանան ուր են գնում, հարգեն օտար մշակույթը եւ սովորույթները։

«Սփյուռքը պետք է մեր հայրենակիցներին տեղեկատվություն տրամադրի, այդ թվում նաեւ ԱԳՆ–ի միջոցով, որպեսզի քաղաքացիները իմանան, թե ուր են նրանք իրականում պատրաստվում մեկնել», - ասաց Միլիտոնյանը։

Ընդ որում նա հավելեց, որ Ղազախստանը բազմազգ երկիր է եւ հետեւաբար, ազգամիջյան բախումների սխառնալիքը մշտապես առկա է։

Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում հայերի մասնակցությամբ վեճ էր տեղի ունեցել, որը խմբակային ծեծկռտուքի էր վերածվել։

Արդյունքում մեկ մարդ մահացել էր, եւս 3–ը դանակի տարբեր վնասվածքներ էին ստացել։ Քաղաքում հակահայկական հանրահավաքներ են տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ