News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դեւոնի կենդանաբանական այգու վագրը ստիպված է եղել ատամնաբույժի «դիմել»։ Ավելի ճիշտ, քաջ ատամնաբույժն ինքն է եկել 100 կգ կշռող գիշատչի մոտ, որ բուժի նրա ատամներն ու ժանիքները, քանի որ դրանց հետ կապված խնդիրների պատճառով կենդանու մոտ թարախային բորբոքում​ էր սկսել, հայտնում է «ՌԱ»-ն։

Անասնաբույժերն ու կենդանաբանական այգու աշխատակիցները մինչեւ վիրահատությունը վագրի առավել ընդարձակ ազատավանդակում վիրահատարան են սարքել՝ չոր խոտից ու բրեզենտից «սեղան» պատրաստելով։

Վիրահատությանը բացի ատամնաբույժից ներկա են եղել նաեւ երեք անասնաբույժ, երեք բուժքույր-անասնաբույժներ, երկու պահակ եւ ավագ անձնակազմը, այդ թվում՝ մեկ թիկնապահ՝ զինված որսորդական հրացանով որպես անվտանգության արարողակարգի մաս։

Վիրահատության ընթացքում Ֆաբի մականունով վագրին տաքացրել են էլեկտրական եւ փափուկ ծածկոցով, իսկ թաթերը փաթաթել են փուչիկավոր թաղանթով՝ թույլ չտալով նրա վերջույթներին սառել։ Այն բանից հետո, երբ հիվանդ ատամը բուժել են եւ պլոմբ են դրել, վիրահատությունն ավարտվել է։ Այժմ Ֆաբին իրեն լավ է զգում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ