News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անգլիայի Սաֆֆոլկ կոմսությունում հնագետները հնագույն ժամանակների առեղծվածային դամբարան են գտել, որտեղ հուղարկավորվածների մեծ մասի գլուխն առանձնացված է իրանից, հայտնում է BBC-ն։

Հնագույն դամբարանը պատահաբար է հայտնաբերվել՝ տան շինարարության ժամանակ։ Գիտնականները վաղուց գիտեին, որ Գրեյթ Ուելնեթեմ ավանը կառուցվել է I դարում հիմնադրված հռոմեական բնակավայրի տեղում։ Սակայն գրունտը այնտեղ մեծամասամբ ավազային է, ուստի լավ պահպանված ոսկորները զարմացրել են հնագետներին։

Մոտ IV դարին թվագրվող 52 գանգերից միայն 17-ն է «նորմալ հուղարկավորվել»։ Մյուսները դրված են եղել մարմնի կողքին կամ ոտքերի արանքում, իսկ մի մասն էլ ընդհանրապես առանձին է թաղված եղել։

Տրամաբանական կլիներ ենթադրել, որ այդ ոսկորները պատկանում են, օրինակ, գլխատված հանցագործներին կամ մարտում զոհված թշնամիներին։ Սակայն թաղվածների թվում կան կանայք եւ տարբեր տարիքի երեխաներ։ Ըստ էության, հուղարկավորվածները տեղաբնիկ սովորական մարդիկ են եղել։

Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ գլուխը մարմնից առանձնացվել է մահվանից հետո։

Հնարավոր բացատրություններից է այն, որ տեղի բնակիչները հետեւում էին հռոմեական այն պաշտամունքին, ըստ որի՝ գլուխը համարվում էր հոգու մի մաս, եւ, հնարավոր է, մահվանից հետո գլխատելը հուղարկավորության կրոնական ծիսակարգի մաս է կազմել։

Չի բացառվում նաեւ, որ այդ դամբարանը պատկանել է հեռու երկրներից բերված ստրուկներին կամ հեռավոր մշակույթների հետեւորդներին, որոնք իրենց հետ բերում էին իրենց հեթանոսական ծիսակարգերը, որոնք հատուկ չէին հռոմեացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ