News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Անգլիայի հարավ-արեւմուտքում պնդացած ճարպից, կարագից եւ մանկական փամփերսներից 64 մետրանոց հսկայական զանգվածը փակել է կոյուղին՝ հայտնում է AP-ն։

Ըստ տեղի պաշտոնյաների՝ մոտ ութ շաբաթ կպահանջվի, որպեսզի այդ «հրեշը» ոչնչացվի բացառիկ դժվար աշխատանքի պայմաններում։ Այս կապակցությամբ քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել ճարպը չթափել կոյուղի եւ փամփերսները չգցել զուգարանակոնքի մեջ։

Զանգվածը հայտնաբերվել է Սիդմուտ քաղաքի կոյուղու խողովակներում։

2017թ․ Լոնդոնի արեւելյան հատվածում այդպիսի 250 մետրանոց «հրեշ» էր հայտնաբերվել, որի մի մասը, որպես ցուցանմուշ, պահվում է լոնդոնյան թանգարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ