Ավստրալիական Մելբուռն քաղաքի առնվազն 13 հյուպատոսություններում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով 9news կայքէջին։
Նշվում է, որ փաթեթներն առաքվել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հունաստանի եւ Ինդոնեզիայի հյուպատոսություններ:
Չհաստատված տեղեկատվության համաձայն, փաթեթները պարունակում են ասբեստի խառնուրդով սպիտակ փոշի:
Նշվում է, որ Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում տվյալ փաստով: