News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աշխարհում անորոշության աճի պայմաններում ՆԱՏՕ շրջանակներում համագործակցությունը հարկավոր է ամրապնդնել եւ դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերը  ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի հասցնել: Նորվեգիայի ձեռնարկությունների համադաշնության համաժողովին ելույթ ունենալիս այս մասին ասել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանագրերը չեղարկվում են, մաքսային պատնեշներ են կառուցվում, միջազգային պայմանագրերը ճնշման տակ են գտնվում», - նրա խոսքը մեջբերում է Նորվեգիայի հեռագրային բյուրոն: Ի թիվս այլ բաների, նա նշել է, որ «Ռուսաստանը երկար տարիներ խախտել է Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը», ինչը նրա կարծիքով, կարող է միջուկային սպառազինությունների արգելքի մասին պայմանագրերի համակարգի փլուզմանը հանգեցնել:

«Ինձ զարմացնում է, թե որքան քիչ ուշադրություն է դարձվում դրան», - ավելացրել է նա: Աշխարհում աճող անորոշության իրավիճակի հաղթահարման համար գլխավոր քարտուղարը կարծում է, որ պետք է աջակցել տրանսատլանտյան համագործակցությանը: Օսլոյն, իր հերթին, այս ուղղությամբ ավելի շատ ջանքեր կգործադրի, վստահ է նա: Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ Նորվեգիան «Ռուսաստանի հետ սահմանակից միակ երկիրն է, որը ՀՆԱ-ի 2 տոկոսից քիչ է  հատկացնում պաշտպանական ծախսերին»:

Նա նշել է, որ ռազմական ծախսերի ավելացման հարցը հատկապես արդիական է, քանի որ շատ երկրներ, առաջին հերթին Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի շրջանակներում դրանց բաշխումն անարդար են համարում: Նա հավելել է, որ չպետք է կարծել, որ ԵՄ-ի ընդհանուր պաշտպանության զարգացումը կարող է փոխարինել տրանսատլանտյան պաշտպանական համագործակցությանը:

 «Բրեքսիտից հետո, ՆԱՏՕ-ի գումարային հոսքերի 80 տոկոսը ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից է գալու», - ընդգծել է նա:

ԱՄՆ-ն վերջին 20 տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչեւ 2 տոկոսի հասցնել: Ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Վաշինգթոնն այդ նպատակին հասնելու համար օգտագործում էր ՌԴ հետ առճակատման տրամաբանությունը:

2014 թ. սեպտեմբերին Ուելսում՝ (Միացյալ Թագավորություն) ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, դաշինքի առաջնորդները պարտավորվել էին  10 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսին: Վաշինգթոնը պնդում է, որ նոր միջոցների մեծ մասը ուղղվի նոր սպառազինության  եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, որոնց հիմնական արտադրողը ՆԱՏՕ-ում ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ