News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անկարայում հավաքվածների առջեւ հայտարարություն անել ցանկացող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորները ոստիկանության կողմից բռնությունների են ենթարկվել։

Թուրքական Gazetekarinca կայքի փոխանցմամբ՝ HDP–ի մի խումբ պատգամավորներ Անկարայում իրենց կուսակցության դիմաց ցանկացել են կուսակիցների ձերբակալությունների հետ կապված հայտարարությամբ հանդես գալ։ Սակայն դեպքի վայր մեկնած ոստիկանները թույլ չեն տվել, բռնություն են կիրառել եւ օգտագործել արցունքաբեր գազ։

Նշվում է, որ HDP–ի պատգամավորներ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն եւ Աբդուլլահ Քոչը բռնության ենթարկվելուց դատաբժշկի ուղեգիրներ վերցնելուց հետո հայց են ներկայացրելու ոստիկանների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ