Վիետնամում Facebook սոցցանցին մեղադրել են կիբեռանվտանգության մասին օրենքը խախտելու մեջ՝ կապված այն բանի հետ, որ հարթակը օգտատերերին թույլ է տալիս հակակառավարական մեկնաբանություններ տեղադրել՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Facebook-ը չի պատասխանել պետության դեմ գործողություններ հրահրող էջերի հեռացման մասին հարցմանը»,- հայտնում է Վիետնամի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը։
Իր հայտարարության մեջ Facebook-ի մամուլի քարտուղարը գրել է․ «Մենք ունենք կառավարությունների կողմից անօրինական կոնտենտի մասին հայտնելու հստակ գործընթաց, եւ մենք բոլոր հարցումները դիտարկում ենք մեր սպասարկման պայմաններին եւ տեղական օրենսդրությանը համապատասխան»։