News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թրամփի ավագ որդին միգրանտներին համեմատել է վտանգավոր կենդանիների հետ՝ հայտնում է AFP-ն։

«Գիտե՞ք, թե ինչու դուք կարող եք օրը գազանանոցում անցկացնել։ Որովհետեւ պատերն աշխատում են»,- Instagram-ի իր էջում գրել է Թրամփ-կրտսերը։

ԱՄՆ նախագահի որդու գրառումը քննադադությունների ալիք է բարձրացրել սոցցանցերում։ Ավելի վաղ նա նույնպես հայտնվել էր աղմուկի կենտրոնում, երբ սիրիացի փախստականներին համեմատել էր Skittles կոնֆետներով լի ամանի հետ։ «Գազանանոցում միակ կենդանին կրտսեր Թրամփն է»,- գրել է օգտատերերից մեկը։

Նախագահ Թրամփը փորձում է հասնել նրան, որ Կոնգրեսը միջոցներ տրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ