News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների տրամադրման այսօրվա արարողությանը չի մասնակցելու զբաղվածության պատճառով: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, նոր խորհրդարանի պատգամավորների մանդատների տրամադրման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:

«Ավելի վաղ պլանավորված միջոցառում ունի»,-ասաց նա:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելու է նախկինի պես շատ բացակայե՞լ ԱԺ նիստերից, Տոնոյանը պատասխանեց. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները, մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուրադ Բաբայանին, Տոնոյանն ասաց, որ նա 7 հազարից ավելի ձայն է ստացել Կոտայքում եւ նրան պետք է դիտարկել ըստ այդմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ