News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հունվարի 10-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը հիշատակում է Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտությունը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հոգեւոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը հիմնարկի կրոնական անկյունում հատուկ աղոթքներով եւ շարականների երգեցողությամբ օրհնեց ջուրը Սուրբ Խաչով, Սուրբ Ավետարանով եւ Սրբալույս Մյուռոնով:

Արարողությունից հետո սրբագործված ջուրը, որպես հոգու եւ մարմնի նորոգության միջոց, բաժանվեց կին դատապարտյալներին:

Տպել
Ամենաշատ