News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը հինգշաբթի հայտարարել է, որ ուրբաթ՝ հունվարի 11-ին, նախարարների իր կաբինետի հետ հրաժարական կներկայացնի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը:

Երկրի վարչապետը նաեւ հայտնել է, որ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը առաջիկայում կհայտնի կղզու նոր վարչապետի եւ առանցքային նախարարների նշանակման մասին:

Թայվանի վարչապետի հրաժարականը սպասելի էր, Ուիլյամ Լայը հրաժարական էր ներկայացրել դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին, երբ Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությունը պարտվել էր տեղական ընտրություններում, սակայն այդ ժամանակ Ցայ Ինվենը նրա հրաժարականը չէր ընդունել, որն ինքն էլ հրաժարական էր ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից:

Դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությունը Թայվանի վարչական միավորների մեծ մասում, այդ թվում՝ 2 խոշորագույն քաղաքներում, որոնք նախկինում իր վերահսկողության տակ էին, ավելի քիչ ձայներ էր ստացել, քան նրա հիմնական մրցակից Գոմինդանը: Նրան մանդատներ էին բաժին հասել 22 վարչական միավորներից միայն վեցում: Ուիլյամ Լայը բնակչության նման ցածր վստահության պատասխանատվությունն ինքն էր ստանձնել եւ հայտարարել, որ այլեւս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ