News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, դրա փոխարեն նա կկենտրոնանա գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին հասնելու համար, հայտնում է BuzzFeed News-ը:

«Ես իմ ժամանակի 100 տոկոսը, ջանքերը եւ ռեսուրսները կնվիրեմ մեկ գործի՝ Թրամփի իմպիչմենտին հասնելու եւ նրան պաշտոնից հեռացնելու աշխատանքին», —լրագրողներին ասել է Թոմ Սթեյերը:

Նա խոսատցել է, որ այդ ջանքերի համար 40 մլն դոլարի չափով ներդրումներ կհատկացնի: Սա առաջին անգամ չէ, երբ ամերիկացի միլիարդատերը քաղաքական արշավ է սկսում:

Այդ ուղղությամբ առաջին քայլերը սկսվել էին 2017 թվականին, երբ նա մտածում էր Քալիֆորնիայի նահանգապետի պաշտոնում եւ ԱՄՆ Սենատում առաջադրվելու մասին, բայց ավելի ուշ հրաժարվեց այդ մտքից:

2017-ին նա փաստացի սկսել էր Թրամփի հակազդեցության քարոզարշավ` վճարելով Need to Impeach գովազդի համար(Հարկավոր է իմպիչմենտ հայտնել): Դրանում նա բացատրել էր այն պատճառները, թե ինչու է պետք Թրամփին պաշտոնից հեռացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ