News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սիրիահայ Շուշի Բաքարյանը, ով Հալեպից Մոնրեալ է փախել, Cessna ինքնաթիռների համար ստեղծել է Ventus լիցքավորող սարքը, որը դուրս է գալիս ինքնաթիռի օդամղիչ անցքերից եւ սեղմելու միջոցով սառեցնում է օդը։ Կապույտ վահանակով սարքի նախատիպը, հավանաբար, պարտադիր աքսեսուար կդառնա այն օդաչուների համար, ովքեր ավիացիոն հաշվարկների համար դիմում են պլանշետների եւ սմարթֆոնների օգնությանը, սակայն վարում են ինքնաթիռներ, որոնք ստեղծվել են սմարթֆոնների դարաշրջանից շատ առաջ՝ գրում է The Globe and Mail-ը։

«Ինձ դուր է գալիս մաքուր էներգիան, արեւային էներգիան, քամու էներգիան, այդ պատճառով էլ ես մշակել եմ այն, որպեսզի աշխատեցնեմ լիցքավորման սարքը»,- ասում է 21-ամյա Շուշին։

Stratos Aviation-ի սեփականատեր Նաոր Կոհենը Բաքարյանին աշխատանքի է վերցրել մոտ մեկ տարի առաջ՝ ավիացիայում կանանց ընդգրկելու ծրագրի շրջանակներում։ Բաքարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես ընկերության ավիացիոն տրենաժորների հարցով հրահանգիչ։ Մի անգամ Կոհենը խոսել է այն մասին, որ պետք է լավացնել Cessna-ի ոչ մեծ սրահների սառեցման համակարգը։

Շուշի Բաքարյանը Կանադա է ժամանել 2015թ․ Սուրբ ծննդի նախօրեին՝ իր հոր՝ Անդրանիկի, մոր՝ Անիի եւ 24-ամյա քրոջ՝ Մեղրիի հետ։ «Մեր դպրոցը կրակի գծի վրա էր, այդ պատճառով մենք ստիպված էինք սովորել մանկապարտեզում՝ փոքրիկ աթոռակներին նստած»,- հիշում է Շուշին՝ հավելելով․ «Ես միշտ կատակում եմ այդ առիթով, բայց դա ծիծաղելի չէ»։

Հալեպը լքելու որոշումը կայացվել է, երբ մորն անհրաժեշտ է եղել Լիբանանում վիրահատվել։ Նրանք մեկ տարի ապրել են այնտեղ՝ մինչեւ մայրը կազդուրվի, այնուհետեւ տեղափոխվել են Կանադա։

Ընտանիքը գրվել է ֆրանսերենի դասերի, եւ չորսն էլ սկսել են աշխատանք փնտրել։ Շուշին աշխատում էր McDonald's-ում, ինչը ընտանիքին օգնել է գոյատեւել, մինչեւ ծնողներն աշխատանք գտնեին կարի արտադրությունում։ Ընդ որում, աղջիկը սովորում էր համալսարանում։

Շուշին ճնշված էր աշխատանքային ծանրաբեռնվածությունից՝ լինելով համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի, նա շաբաթական 30 ժամ աշխատում էր։ «Ես ֆիզիկապես, հոգեպես եւ մտավոր հյուծված եմ»,- ասում է նա,- «Սակայն այժմ ես փոխհատուցում եմ դա։ Հիմա իմ ընտանիքի հետ ամեն ինչ լավ է, եւ ամեն ինչ հեշտացել է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ