Մյուս նավաստիների թվում առեւանգված Անդրոնիկ Գրիգորյանը ՌԴ քաղաքացի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:
Ներկա պահին առեւանգված նավաստիների մասին նախկինում հայտնի դարձած տվյալներից բացի այլ տեղեկություններ չկան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավաստիները հունվարի 2-ին գերեվարվել էին Գվինեյան ծոցում՝ Բենինի ափին:
Առեւանգվել էր MSC Mandу կոնտեյներատարի կապիտան Անդրեյ Իվանովը, ավագ օգնական Անդրեյ Սվիտինը, երրորդ օգնական Ալեքսանդր Սիմոնովը, բոցման Իգոր Տելեշինը, զոդող Ռոման Իվանովը եւ խոհարար Անդրոնիկ Գրիգորյանը:
Ռուսաստանի քաղաքացիներին ազատելու բանակցությունները վարում է նավատերը:
Նախնական տեղեկություններով՝ նավում եղել է 20 ռուսաստանցի, Վրաստանի 2 քաղաքացի եւ 4 ուկրաինացի: