News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 22
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Վրացական կողմն օրինական չի ճանաչում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նոր մանդատը, նշվում  է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, հայտնում է «Վրաստան-օնլայնը»:

«Վրացական կողմը, ինչպես ամբողջ միջազգային հանրությունը, չի ճանաչում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նոր մանդատի օրինականությունը: Վրացական կողմը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, չի ճանաչում 2018 թվականի մայիսի 20-ին Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք տեղի են ունեցել անարդար, անհավասար եւ ոչ ժողովրդավարկան իրավիճակում:

Այս համատեքստում Վրաստանը միանում է Վենեսուելայի կառավարությանն ուղղված միջազգային հանրության կոչին՝ պաշտպանել օրենքի գերակայությունը եւ ճանաչել Ազգային ասամբլեայի օրինական ընտրված մանդատը», - նշվում  է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում

Նախարարության տվյալներով՝ Վրաստանը համակարծիք է Վենեսուելայում ընթացող գործընթացների վերաբերյալ միջազգային հանրության ամենախիստ գնահատականների հետ եւ դատապարտում է այդ գործողությունները, որոնք ուղղված են բռնությունների եւ մարդասիրական ճգնաժամի խորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ