News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիան H1N1 վիրուսի պատճառով փակել է Վրաստանի հետ սահմանը, իսկ Աբխազիան սահմանափակումներ է սահմանել աբխազա-վրացական սահմանին:

«Օսինինֆորմը» հաղորդում է, որ հանրապետության տարածքում վիրուսի հնարավոր տարածման կանխման համար որոշում է ընդունվել մինչեւ հատուկ կարգադրությունը հունվարի 11-ի 20:00-ից ժամանակավորապես դադարեցնել Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանի հետ հատման կետերի աշխատանքները:

Աբխազիայի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը հունվարի 10-ին՝ ժամը 20: 00-ին,  H1N1 գրիպի վիրուսի տարածման հետեւանքով անբարենպաստ համաճարակային իրավիճակի պատճառով 2 ամիս ժամկետով Վրաստանի հետ սահմանը հատելու սահմանափակում է սահմանել, հաղորդում է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը:

«Վրաստանի տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար սահմանափակում է սահմանվում, ինչպես նաեւ արգելվում է Աբխազիայի քաղաքացիներին Վրաստանի տարածք մուտք գործել», - նշվում է հաղորդագրությունում.

Վերջին տվհյալներով՝ նշված վիրուսի պատճառով Վրաստանում 13 մարդ է  մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ