News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հնարավոր է համարել Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քրդական ուժերի անվտանգությունն ապահովելու հարցով: Այս մասին նա հայտարարել է լրագրող Հյու Հյուիտուին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր կայքում, հաղորդում է ТАСС - ը:

«Քրդերը շատ բարդ իրավիճակում են գտնվում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ խոսելուց հետո, կարծում է, որ քրդերն են մեր դաշնակիցները, եւ մենք պետք է համոզված լինենք, որ նրանք չեն տուժի: Հենց այդ հարցով ենք մենք բանակցում Թուրքիայի հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք այդ մասին կխոսենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին Ռուսաստանի հայտարարությունը: «Իհարկե, Ռուսաստանին  շատ  դուր կգա նման իրավիճակը», - ավելացրել է նա՝ նկատի ունենալով Դամասկոսի վերահսկողությունը քրդական տարածքների նկատմամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ քրդերի բնակեցված տարածքների նկատմամբ սիրիական իշխանությունների վերահսկողության վերականգնումը կխթանի հարեւան երկրների անվտանգությունը: Նա ընդգծել է քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության կարեւորությունը:

Անցյալ շաբաթ Բոլթոնը Իսրայել կատարած այցի ժամանակ (Թուրքիա կատարելիք այցի նախօրեին) ասել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից պետք է տեղի ունենա այն հաշվարկով, որ երաշխավորվելու է նրանց անվտանգությունը, ովքեր կռվել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմում: Դա ենթադրում է, մասնավորապես, «Դեմոկրատական ​​Սիրիայի ուժեր» կոալիցիան, որի միջուկը «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումներն են։

Անկարայում խստորեն են արձագանքել Բոլթոնի խոսքերին: Էրդողանը լուրջ սխալ է որակել ԱՄՆ–ի պահանջները՝ ապահովել Սիրիայում քրդերի անվտանգությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիան Բոլթոնի Անկարա այցից հետո կարող է ցանկացած պահի գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել