News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը

ՀԴԲ-ի գործունեությունը վտանգվել է ԱՄՆ–ում դաշնային գերատեսչությունների աշխատանքի մասնակի կասեցման պատճառով, գրում է Defense One-ը:

Ներկա պահին մոտ 5000 ՀԴԲ հատուկ գործակալներ, հետախուզության վերլուծաբաններ, փաստաբաններ եւ գերատեսչության  այլ աշխատակիցներ  մեկնել են անվճար արձակուրդ: Այդ մասին պատմել է ՀԴԲ գործակալների ասոցիացիայի նախագահ Թոմ Օքոնորը: Ըստ նրա, այս իրավիճակը կհանգեցնի աշխատակազմի կրճատմանը եւ կազդի գերատեսչության հույժ կարեւոր ​​գործառույթների կատարման վրա:

ՀԴԲ հատուկ գործակալը չի ​​հստակեցրել, թե ինչպիսի հետաքննությունների վրա դա կանդրադառնա, սակայն ավելացրել է, որ ֆինանսավորման բացակայությունը վնաս է հասցրել գործակալների լիարժեք աշխատանքին:

ՀԴԲ գործակալները վստահ են, որ շաթդաունը, որն արդեն մինչ այդ եղածներից ամենաերկարն է, սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, հաղորդում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել