News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Վենեսուելական ընդդիմությունը ուրբաթ օրը բաց ազգային հավաք կանցկացնի, որպեսզի հստակեցնի իր գործողությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալությունից հետո։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուաիդոն՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Գուաիդոն նաեւ հայտնել է, որ Ազգային ասամբլեան, որ մեկուսացված է քաղաքական կյանքից, սկսում է աշխատել արտակարգ դրության պայմաններում՝ սահմանադրական կարգի լիակատար փլուզման պատճառով, եւ իր վրա է վերցնում ներկայացուցչությունը միջազգային հանրության առջեւ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով Գուաիդոյի հետ քննարկել էր Վենեսուելայում տիրող իրավիճակը։ Ազգային ասամբլեան, փաստորեն, զրկված է քաղաքական որոշումներ ընդունելու իրավունքից, եւ դրա փոխարեն Մադուրոն ստեղծել է Ազգային ժողով, որը ամբողջությամբ կառավարության վերահսկողության տակ է։

Հինգշաբթի օրը տեղի է ունեցել Մադուրոյի երդմնակալության արարողությունը, եւ նա անցել է 2019-2025թթ․ համար իր պարտականությունների կատարմանը։ Լատինամերիկյան պետությունների լիգան չի ճանաչել Մադուրոյի իրավասությունները, իսկ Պարագվայը խզել է Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել