News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունվարի 11-ին, ժամը 10.55-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցից գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 48-ամյա Արարատ Ջ-ին, որը 2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին, Եղվարդ քաղաքից եւ հարակից համայնքներից կատարել է գողություններ։ Գողացել էր ավտոմեքենաների մարտկոցներ, շինարարական գործիքներ եւ այլն:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արարատ Ջ-ն 2018թ օգոստոսին այցելել է Եղվարդի Սաֆարյան 23 տուն, տարեց տանտիրոջը ներկայացել որպես որդու ընկեր եւ չարաշահելով նրա վստահությունը, նկուղից գողացել է մետաղական փականներ, էլեկտրական պտուտակահան ու սղոց՝ պատճառելով շուրջ 130.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը տուժողից ընդունվել է հաղորդում:

Պարզվել է նաեւ, որ Արարատ Ջ․-ն, նույն ժամանակահատվածում այցելել է Նոր Գեղի գյուղի տներից մեկը եւ օգտվելով 77-ամյա տանտիրոջ անուշադրությունից, գողացել է բակում դրված էլեկտրական մարտկոցը՝ պատճառելով մոտ 50.000 դրամի վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած այլ անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ