News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ճապոնիայում ականատեսները նկարահանել են մի խումբ ճարպիկ կապիկների, որոնք լարերով անցնում էին ձնածածկ դաշտը, հաղորդում է ՐԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով NDTV-ին:

Ճապոնիայի հյուսիսում կապիկները չեն ցանկացել գնալ ձնածածկ դաշտով եւ դիմել են խելացի հնարքի՝ անցնելով ձնածածկ հատվածը լարերի վրայով: Instagram-ում տեսանյութը տեղադրել է կինը, որը նկարահանում էր Մուցու քաղաքի արվարձանները եւ պատահաբար հայտնաբերել էր կապիկներին: Հաշված ժամերի ընթացքում տեսահոլովակը հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում:

Ճապոնական մակակաները գրավում են ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներին ձմռանը տաք աղբյուրներում լողանալու իրենց սովորությամբ: Չնայած հաստ մորթի ունենալուն՝ նրանք չեն սիրում ցուրտը: Ըստ երեւույթին՝ այդ պատճառով նրանք այդպիսի անսովոր եղանակով փորձել են խուսափել ձյան հետ շփումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ