News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պակիստանի Գերագույն դատարանը դադարեցրել է մահապատժի որոշումը հոգեկան հիվանդություն ունեցող նախկին ոստիկան Հիզար Հայաթայի նկատմամբ, որը սպանել էր իր գործընկերոջը 2003 թվականին, հաղորդում է Associated Press-ը:

Համաձայն հայտարարության՝ գլխավոր դատավոր Սաքիբ Նիսարը նոր լսումներ է նշանակել Հայաթայի գործով, որի մահապատիժը նշանակված էր ընթացիկ տարվա նոյեմբերի 15-ին:

Բանտային բժիշկներն ախտորոշել են շիզոֆրենիա Հայաթայի մոտ: Գերագույն դատարանը հայտարարել է, որ Հայաթայի գործը դիտարկվում է մարդու իրավունքների հոդվածի  շրջանակներում եւ անհրաժեշտ է անցկացնել հնարավորինս մանրակրկիտ  հետաքննություն:

Justice Project կազմակերպությունը, որը հանդես է գալիս Պակիստանում մահապատժի չեղարկման համար, դրականորեն է արձագանքել Հայաթայի վերաբերյալ գլխավոր դատավոր հայտարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ