News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շարալի Արմիթաժ Հովարդն Այդահոյից, ԱՄՆ, որոշել է, որ հին անկենդան ծառը կարող է օգտակար լինել: Նա այն վերածել է փոքրիկ գրադարանի՝ այդկերպ նոր կյանք տալով չորացած հսկային, հաղորդում է Life-ը:

Անցյալում այդ բարդին շքեղ էր եւ ճյուղատարած, սակայն ժամանակը չի խնայել նրան: «Ծերուկը» չորացել է, եւ նրան պետք է հատեին, իսկ կոճղն՝ արմատահան անեին, սակայն Շարալին ավելի լավ գաղափար է առաջարկել: Ամերիկուհին, ով գրադարանավարուհի է, նկարիչ եւ նախկինում կազմարար, որոշել է ստեղծել դրանում փոքրիկ հիանալի գրադարան: Գրադարանն ունի հեքիաթային տնակի տեսք՝ փոքրիկ տանիքով եւ լապտերով՝ ապակեպատ դռան վերեւում: Յուրաքանչյուրը կարող է բերել իր գրքերը գրադարան եւ այնտեղից վերցնել մեկ այլ գիրք: Շարալին միայնակ չէ իր մտահղացման մեջ: Նրան օգնել է Little Free Library գրադարանը, որը զբաղվում է ամբողջ աշխարհում մինի-գրադարանների ստեղծմամբ:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ