News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ Եմենում հակամարտության քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից:

Պոմպեոն նաեւ կարեւորել է, որպեսզի Էր Ռիադը շարունակի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության քննությունը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկի:

«Պետքարտուղարն ու նախարարը քննարկել են կարեւոր տարածաշրջանային հարցեր, ներառյալ Իրանը, Սիրիան, Եմենը, Լիբանանը, Լիբիան եւ Աֆղանստանը: Պետքարտուղարն ու նախարարը համաձայնվել են, թե որքան կարեւոր է հետագայում եւս շարունակել աջակցությունը Եմենում խաղաղության հասնելու համար քաղաքական առաջընթացին»,- նշված է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Պալադինոյի տարածած հայտարարության մեջ:

Դրանից բացի կողմերը քննարկել են «իրանական ռեժիմի վնասակար գործունեությանը հակազդելու համար տարածաշրջանային ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ