News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրակարգում ներառված է 7 հարց եւ այսօր պատգամավորները պետք է հաշվիչ հանձնաժողով ձեւավորեն, որից հետո ընտրեն ԱԺ նախագահին  եւ փոխնախագահներին, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Խորհրդարանի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը օրակարգի 4-րդ կետում է, դրանց ձեւավորումից հետո կընտրվեն այդ հանձնաժողովների նախագահները:

Օրակարգում ներառված հարցերի թվում «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին» օրինագիծն է, ինչպես նաեւ կառավարական ծրագրի հաստատման հարցը:

Ազգային ժողովի Կանոնադրության մասին օրենքի համաձայն՝ մինչեւ նախագահի ընտրությունը խորհրդարանի նիստը գլխավորում է տարիքով ամենամեծ պատգամավոր, տվյալ դեպքում նա «Իմ քայլը» դաշինքից Կնյազ Հասանովն է:

Ազգային ժողովի Կանոնադրության մասին օրենքով նախատեսված է նաեւ, որ ԱԺ նախագահի  եւ փոխնախագահների ընտրությունները անցկացվում են փակ, գաղտնի քվեարկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ