News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


7-րդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հենց այնպես չի բացակայել նախորդ ԱԺ նիստերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ 6-րդ գումարման ԱԺ-ում շատ է բացակայել, արդյոք  7-րդ գումարման ԱԺ-ում էլ է շարունակելու բացակայել։

«Ուրեմն կտեսնեք, բոլորը փաստաթղթերով, կարգով, օրենքով, մի անհանգստացեք, կգնաք, համապատասխան փաստաթղթերը կներկայացնեն, դուք կտեսնեք։ Աղջիկ ջան, ինձ ինչքան հաճելի է գամ, ձեզ տեսնեմ, բոլորիդ տեսնեմ, հարցերը բարձրացնեմ։ Միեւնույն է, բոլոր հարցերի շուրջ Ծառուկյանի հետ քննարկում են այստեղ, գրասենյակում, որ ասենք այստեղ լինեմ, անպայման կգամ, կնեերկայանամ»,- ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե չի՞ կարծում, որ նրա չներկայանալը վիրավորական է այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրեն ձայն են տվել, Ծառուկյանն արձագանքեց․ «Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, դա ուրիշ խնդիր է, գիտեք, որ հազար գործերով զբաղված, լիարժեք բոլորն էլ հասցնում են»։

Հարցին, թե միգուցե այդ դեպքում մանդատից  հրաժարվի, Ծառուկյանը հակադարձեց․ «Դու խի՞ ես տենց մտադիր Ծառուկյանը մանդատից հրաժարվի, դա քեզ ի՞նչ ա տալիս, ես ուզում եմ հասկանամ։ Եթե մանդատից հրաժարվեի, իմ ժողովորդը ձայն չէր տա իմ կուսակցությանը, եթե հեղափոխությունից հետո բոլոր երկրներում ասենք թե բոլոր հին ուժերը վերանում են, ուրեմն Ծառուկյանն այն ներդրումը, այն վստահությունն ունի իր ժողովրդի մոտ, որ նույնպես կարողացան ձայնը տալու եւ երկրորդ լիարժեք քաղաքական ուժը լինելու։ Ես դա ասում եմ չհասկացողների համար»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ