News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 19
USD
457.49
EUR
481.19
RUB
7.22
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Իրավաբանական ծառայությունը նախապատրաստել և Վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով վերացնել Ընկերության նկատմամբ տուգանք սահմանելու մասին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումը: Դատարանը վարույթ է ընդունել հայցը 2018 թվականի վերջին օրերին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

ՀԿԵ-ն համարում է, որ հանձնաժողավի որոշումն ընդունված էր օրենքի խախտումով: Գործի էությունը կայանում է նրանում, որ «ԱՄ Գրուպ» ՍՊԸ-ն Հարավկովկասյան երաթուղու հետ կնքել է տեխնիկական պայմաններով դուրս գրված 40 վագոն գնելու, դրանք տրանսպորտային վիճակի բերելու և հետագայում Վրաստան փոխադրելու մասին պայմանագրեր: «ԱՄ Գրուպ»-ը չէր կատարել սույն պայմանագրերով սահմանված պարտավորությունները, և այդ պատճառով ՀԿԵ-ն դիմել էր դատարան:

Դատական ակտերով առկա սահմանափակումները Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից վերացնելուց և վագոնները տրանսպորտային վիճակի բերելուց հետո, Հարավկովկասյան երկաթուղին պատրաստակամ է իրականացնել վագոնների փոխադրումը: Ընկերությունը կողմերին է ներկայացրել նաև առանց տրանսպորտային վիճակի բերելուն փոխադրման իրականացման անհնարինության մասին տեխնիկական եզրակացությունը:

Այսպիսով, Հարավկովկասյան երկաթուղին օբյեկտիվորեն չուներ փոխադրումն իրականացնելու տեխնիկական հնարավորություններ, ինչը պատշաճ կերպով չէր ուսումնասիրվել և գնահատվել Հանձնաժողովի կողմից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ՀԿԵ-ն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վիճարկվող որոշումը համարում է կողմնակալ: Ընկերությունը  հույս ունի, որ դատական գործընթացը լինելու է օբյեկտիվ և անկողմնակալ:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 20-ին հակամենաշնորհային պետական հանձնաժողովը որոշում էր կայացրել պատասխանատվության ենթարկել Հարավկովկասյան երկաթուղին «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի դրույթները խախտելու համար: Մասնավորապես, հանձնաժողովը համարել էր, որ Ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը և երկաթուղին տուգանվել էր 30 մլն դրամով:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախական «FlyArystan»-ը թռիչքներ կիրականացնի Ալմաթիից Երևան
Ուրախությամբ տեղեկացնում ենք Ալմաթի-Երևան նոր ուղղությամբ թռիչքի մասին…
Դոլարի փոխարժեքը նվազել է եւս 5 դրամով. Եվրոն էժանացել է 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 13-ին, կազմել է…
Պատրաստ ենք Հայաստանում նոր ծրագրեր իրականացնել. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավարին…
Սեւանում ջրի սակավությունը մոտ 300 մլն խմ է. Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
«Նախ պետք է 100 տոկոսով լցնել ջրամբարները եւ նոր մտածել ՀԷԿ-ի շահագործման մասին...
Այս տարի տեղական արտադրության պարենի գները կշարունակեն բարձրանալ. փորձագետ
Տեղական արտադրության պարենամթերքի գները կշարունակեն բարձրանալ...
Բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուների քարտին որոշակի տոկոս հետ կգա. Փաշինյան
Կառավարությունը նախատեսում է սոցիալական նշանակության նոր համակարգ ներդնել...