News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Իսրայելի Հայֆա քաղաքում հարյուրավոր արաբ քրիստոնյաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է Gazeta-ն`վկայակոչելով The Independent-ը:

Ըստ առկա տեղեկությունների` բախման առիթ է դարձել արվեստի գործը, որտեղ պատկերված է խաչված Ռոնալդ Մաքդոնալդը:

Հայտնի է, որ ցուցարարների՝ թանգարան ներխուժման փորձի ժամանակ երեք ոստիկան է վիրավորվել:

Մշակույթի նախարար Միրի Ռեհեվը դիմել է թանգարանի տնօրենին` արվեստի գործը հանելու խնդրանքով: Նա նշել է, որ այդ առիթով ստացել է «շատ բողոքներ՝ լուրջ վիրավորանքների պատճառով»: Բողոքի ակցիայից հետո թանգարանի տնօրենը համաձայնվել է թանգարանի մուտքի մոտ տեղադրել պոտենցիալ վիրավորական բովանդակության մասին նախազգուշացնող նշան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ