News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Ասիայի մեծ մասի բանկիչները հունվարի 20-ի լույս հունվարի 21-ի գիշերը կարող են Լուսնի ամբողջական խավարումը տեսնել: Մինչեւ 2022 թվականն այն վերջինը կլինի, հաղորդում է AFP-ն:

Լիալուսինը Երկրի ստվերում կլինի Գրինվիչի ժամանակով 03:34-ից մինչեւ 06:51: Ամբողջական խավարումը կտեւի մոտ մեկ ժամ՝ Գրինվիչի ժամանակով սկսած 04:41-ից:

Խավարման ժամանակ Լուսինը դեռ տեսանելի կլինի, բայց կարմիր գույնով: Ահա թե ինչու Լուսնի խավարումը հաճախ «արնանման լուսին» են անվանում:

«Արեւի լույսի մի փոքր մաս բեկվում է երկրի մթնոլորտում եւ հասնում է Լուսնին՝ շրջապատելով Երկրի ծայրերը», - բացատրում է Սիրակուզի համալսարանի ֆիզիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Ուոլտեր Ֆրիմանը:

Թեեւ Լուսնի ամբողջական խավարումները միջինում տարեկան մեկից մինչեւ երեք անգամ են տեղի ունենում, սպասվում է, որ այս անգամ այդ միջակայքը երեք տարին մեկ կլինի:

Լուսնի հաջորդ ամբողջական խավարումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ