News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախկին ձախ պարտիզան Չեզարե Բատիստին, որը Իտալիայում սպանության համար ցմահ ազատազրկման էր դատապարտվել, հատուկ չվերթվ Բոլիվիայից վայրէջք է կատարել Հռոմում: Նա գրեթե 40 տարի փախուստի մեջ էր

Reuters-ը հայտնում է, որ հանգստյան օրերին Բոլիվիայի խոշորագույն քաղաք Սանտա Կրուսում նրա կալանավորումը Իտալիայի կառավարությունն ուրախությամբ է ընդունել:

«Սա օր է, որին սպասել ենք 37 տարի»,- ասել է երկրի ՆԳ նախարար դել Մատեո Սալվինին՝ 64-ամյա Բատիստիին անվանելով «մարդասպան», իրավախախտ, վախկոտ, որը ոչ մի անգամ ներում չի խնդրել»:

Բատիստին հեռակա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1970-ականների վերջին 4 սպանության մասնակցության համար՝ 2 ոստիկանի, ոսկերիչի եւ մսագործի, երբ անդամակցում էր ծայրահեղ ձախ զինված կոմունիստներին:

Նա խոստովանել է, որ խմբի անդամ է եղել, բայց ժխտել է, որ սպանություն է կատարել:

Բատիստին 1981 թվականին իտալական բանտից փախել է հարեւան Ֆրանսիա, որտեղ ազատ ապրել է Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Ֆրանսուա Միտերանի պաշտպանության շնորհիվ, որը քննադատում էր Իտալիայի իրավական համակարգը:

Երբ Ֆրանսիայի հաջորդ կառավարությունները հրաժարվել են, այսպես կոչված, Միտերանի դոկտրինից, Բատիստին տեղափոխվել է Բրազիլիա, որտեղ 2009 թվականին ստացել է նախկին նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվայի պաշտպանությունը եւ փախստականի կարգավիճակ:

Սակայն Բրազիլիայի նոր նախագահ Ժաիր Բոլսոնարոն, որն այս ամիս էր պաշտոնը ստանձնել, խոստացել է Բատիստիին վերադարձնել Իտալիա: Դեկտեմբերին Բրազիլիայի Գերագույն դատարանը կարգադրել է նրան կալանավորել, բայց նա արդեն կրկին անհետացել էր:

Նրան հայտնաբերել են հարեւան Բոլիվիայում, որտեղ ապօրինի էր հայտնվել, եւ կալանավորվել է Ինտերպոլի աշխատակիցների կողմից:

Բատիստին, որը փախուստի տարիներին քրեական վեպերի հաջողակ հեղինակ էր դարձել, անցյալ տարի հայտարարել էր, որ եթե իրեն Իտալիա վերադարձնեն, ապա կխոշտանգեն եւ կսպանեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ