News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

1990 թվականին այս օրերին Բաքվում ընթանում էին հայկական ջարդերը: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ նիստի սկզբում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ մեր ԱԺ բոլոր պատգամավորները միակամ են դատապարտելու այս բռնությունները, ինչպես նաեւ միակամ են մերժելու խտրականության հիման վրա  բոլոր տիպի բռնությունները աշխարհի բոլոր անկյուններում: Մենք որպես ժողովուրդ, որն իր պատմության ընթացքում մի քանի անգամ առերեսվել է այսպիսի բռնությանը, կարծում եմ՝ համաձայն եք, չենք կարող հանդուրժել որեւէ բռնություն որեւէ ազգային փոքրամասնության նկատմամբ»,-հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ ժամեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Այս օրերին լրանում է 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի հերթական տարելիցը։ Վաղը ԱԺ-ում պաշտոնների բաժանմանը զուգահեռ լավ կլինի, որ մեկնումեկը խոսի այս թեմայով։ Ու մեր օրենսդիր մարմնից մի քաղաքական ուղերձ դուրս գա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ