News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հնարավոր է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային  հանձնաժողովը նախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը: Այս մասինն այսօր` հունվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Հանձնաժողովների  նախագահների բաշխումը տեղի է ունենում որոշակի սկզբունքով եւ «Լուսավոր Հայաստանին» հանձնաժողովի նախագահի մեկ հաստիք է հասնում եւ կախված նրանից, թե որ հանձնաժողովը կընտրենք, ունենք տարբեր թեկնածուներ: Կա տեղեկատվություն, որ ֆինանսավարկային եւ բյուջետային  հանձնաժողովը չեն մտցնելու նախորդ 5 ընտրողները, իսկ նախորդ 5 ընտրողները «Իմ քայլը» եւ ԲՀԿ-ն է եւ այդ պարագայում, այո, չի բացառվում»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր նորընտիր 7-րդ գումարման ԱԺ-ի երկրորդ նիստն է: Այսօր ընտրվելու են ԱԺ փոխխոսնակներ եւ հանձնաժողովների նախագահներ:

Նոր ԱԺ-ն կունենա 11 հանձնաժողով, որից, ըստ Դոնթի բանաձեւի երկուսը բաժին կհասնի ԲՀԿ-ին, մեկւ՝ «Լուսավոր Հայաստանին»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ